Search
Close this search box.

Արցախում երիտասարդի դիակ է հայտնաբերվել

Դիակ է հայտնաբերվել
Մարտի 19-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1990թ.ծնված Պ. Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է տվել Ծովատեղ գյուղի «Ծովեր» կոչվող տեղամասում հայտնաբերված դիակի մասին:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը, Ծովատեղ գյուղի «Ծովեր» կոչվող տեղամասում հայտնաբերել է Մարտունու շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Մ. Ա.-ի դիակը, գլխի հետևի և աջ ոտքի վրա կտրված վերքով:
ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մ. Ա.-ին ցակատով հարվածներ հասցնելով կյանքից զրկել է Մարտունու շրջանի բնակիչ,1974թ.ծնված Գ. Ա.-ն։

Հանցագործության գործիք հանդիսացող ցակատը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախի Հանրապետության ոստիկանություն  

Please enter a valid URL