Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանն արդեն սկսել է Շուշիի փողոցների անվանափոխումը

Ադրբեջանն արդեն սկսել է Շուշիի փողոցների անվանափոխումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանի որդին՝ Արգամ Եղիազարյանը՝ հրապարակելով լուսանկարներ։

«Մի փոքր հակահայկական սիմվոլիզմ Շուշիում

Ադրբեջանն արդեն սկսել է իրեն հանձնած Շուշիի փողոցների անվանափոխումը։ Օնլայն քարտեզներից առաջինը ադրբեջանի համար ծառայություն է մատուցել է Yandex Map–ը։

Քարտեզում փողոցների մեծագույն մասն անվանակոչվել է այն ադրբեջանցիների «պատվին», ովքեր ծնունդով քաղաքից են, կան ինչ–որ կապ են ունեցել քաղաքի հետ։

Մեր՝ Շուշիի տան փողոցը կրում է (էր) Հայաստանի հիմնադիր հայր Արամ Մանուկյանի անունը։ Իսկ գիտե՞ք, թե հիմա ում անունն է կրում այդ փողոցը։ Ոչ թե ադրբեջանի, այլ թուրքիայի հիմնադիր աթաթուրքի անունը։

Ի դեպ՝ Շուշիի այդ փողոցն Արամ Մանուկյանի պատվին անվանակոչելու առաջարկի հեղինակը հայրս է՝ Արթուր Եղիազարյանը, երբ երջանկահիշատակ Շահեն Մկրտչյանի գլխավորությամբ 1993 թ. ստեղծվել էր խումբ, որը զբաղվում էր Շուշիի այն փողոցների անվանափոխմամբ, որոնք օտար անուններ ունեին։

Հորս և իր ընկերոջ՝ Artashes Torozyanի գլխավորությամբ 1992 թ հոկտեմբերին ստեղծված Շուշիի վարժարանը նույնպես կրեց Արամ Մանուկյանի անունը»,- գրել է նա։

Please enter a valid URL