Search
Close this search box.

Կարեն Հովհաննիսյան- դերասան, շոումեն-հանդիսավար

Շոումեն-հանդիսվար Կարեն Հովհաննիսյանն առաջարկում է հանդիսավարության հետևյալ ծառայությունները
• Ծննդյան տարեդարձ
• Մկրտություն
• Նշանադրություն
• Հարսանյաց հանդես
• Հոբելյանական միջոցառում
• Կորպորատիվ միջոցառում
• Փարթի
• Այլ
Չգիտեք և հարցնում եք՝ ո՞վ է Կարեն Հովհաննիսյանը. դերասանի պրոֆեսիոնալ կրթությամբ, դեռևս «Բանակում» հեռուսասերիալից քաջածանոթ և շատերի կողմից սիրված սերժանտի՝ Արմանի կերպարը մարմնավորղ դերասանն է Կարեն Հովհաննիսյանը:

Հարց. առիթ չեք ունեցել ներկա գտնվելու Կարեն Հովհաննիսյանի հանդիսավարած որևէ միջոցառման և երկմտում եք՝ արդյոք Կարենը հանդիսավարի ճի՞շտ ընտրություն է Ձեր հարսանյաց հանդեսը նրան վստահելու համար, արդյոք դուք և ձեր հյուրերը գոհ կմնաք Կարենի ծառայությունից: Գրեթե 15 տարվա հանդիսավարի աշխատանքային փորձը և հազարավոր պատվիրատուների դրական գնահատականն ավելի քան թույլ են տալիս ասելու՝ ԱՅՈ, Կարենը հենց այն հանդիսավարն է, որը Ձեր տոնը իսկական տոնախմբության կվերածի: Գերպատասխանատու, չափազանց նրբանկատ և ոչ կոնֆլիկտային. սրանք անձնային բնավորության հատկանիշներ են, որոնք գումարվելով Կարեն Հովհաննիսյանի դերասնական կրթությանը՝ հանդիսավարի դժվար և պատասխանատու աշխատանքը նրա համար դարձրել են սիրելի աշխատանք:
Խորհուրդ կտանք նախքան հանդիսավարի ընտրություն կատարելը՝ այս հղումներով https://www.facebook.com/garun.erevan ծանոթանալ Կարեն Հովհաննիսյանի ծառայության որակին, կարդալ այլոց կարծիքներն ու խորհուրդները նրա մատուցած ծառայությունների վերաբերյալ և հանգիստ խղճով Ձեր միջոցառումը վստահել Կարեն Հովհաննիսյանին: Վստահ եղեք՝ հետո Ձեզ ուղղված հարցին՝ ի՞նչ լավ հանդիսավար խորհուրդ կտաք, առանց երկար մտածելու Դուք հե՛նց Կարեն Հովհաննիսյանի անունն եք տալու:
Իսկ եթե արդեն Ձեր միջոցառման օրը որոշված է, ապա շտապեք ամրագրել Կարեն Հովհաննիսյանի մատուցած ծառայությունները, քանի որ որպես շուումեն-հանդիսավար նա մեծ պահանջարկ է վայելում նաև ՀՀ սահմաններից դուրս. Ռուսաստանի Դաշնությունում և եվրոպական տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները իրենց կարևորագույն միջոցառումները հե՛նց Կարեն Հովհաննիսյանին են վստահում:

Ի դեպ, Հայաստանում բնակվող սփյուռքահայերը ևս իրենց միջոցառման բարձրակարգ, պրոֆեսիոնալ, գրագետ հանդիսավարումը Կարեն Հովհաննիսյանին են վստահում: Մարդկանց բնավորություններն և միջմշակութային տարբերությունները ճիշտ ըմբռնելով՝ Կարենին հաջողվել է գոհացնել նաև տասնյակ սփյուռքահայերի:
Եթե այդուհանդերձ դեռ երկմտում եք, թե հարյուրավոր հանդիսավարներից ինչո՞ւ ընտրել հենց Կարեն Հովհաննիսյանին, և ի վերջո, ո՞րն է նրա ֆենոմենը. լսեք Կարենի պատասխանը՝ «ՍԵՐԸ. առանց սիրո ամեն ինչ կեղծ է: Սիրով արված յուրաքանչյուր աշխատանք երկար է ապրում և լավ արդյուքն է տալիս»,- այսպես է կարծում է Կարեն Հովհաննիսյանը: Հանդիսավարի մրցակցային շուկայում աշխատանքի նկատմամբ սերն է, որ Կարենի Հովհաննիսյանին պահանջված ու մրցունակ հանդիսավար է դարձրել արդեն 15 տարի:
Կհարցնեք՝ իսկ ինչպե՞ս են անցնում Կարեն Հովհաննիսյանի հանդիսավարած միջոցառումները. պատասխան՝ դինամիկ-բովանդակալից: Բայց հիշեք, Կարենը երգող, պարող, ասմունքով հանդիսավար ՉԷ, երկար-բարակ բաժակաճառեր չի ասում, շատախոսությամբ չի ձանձրացնում հյուրերին, լռությամբ մոռացնել չի տալիս իր մասին: Գիտի խոսքի արժեքը, խոսում է ճիշտ պահին՝ լակոնիկ, իմաստալից. այնպես որ սևերես չեք մնա ձեր հյուրերի մոտ՝ անկախ այն հանգամանքից թե ինչ տարիքի կամ ինչ ճաշակի մարդիկ են նրանք:
Շոումեն-հանդիսավար Կարեն Հովհաննիսյանի մատուցած ծառայությունների գները ֆիքսված չեն, կախված հյուրերի քանակից, միջոցառման բնույթից, տեղից և այլ հանգամանքներից դրանք տարբեր արժողության են: Ի դեպ, միջնորդավորված արժեքներ չկան, միջոցառման արժեքն ու այլ մանրամասներ անմիջապես կարող եք քննարկել անձամբ Կարենի հետ: Անկախ իր մատուցած ծառայության դիմաց ստացած վարձատրության չափից՝ Կարենը գոհ է, երբ գոհ են թե՛ պատվիրատուն և թե՛ հյուրերը. «վարձքս ի կատար», ինքն իրենից այսպես է գոհանում գործին նվիրված հանդիսավարը:

Please enter a valid URL