2021թ. մարտի 15-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի Գ.Նժդեհ փողոցի 5-րդ փակուղի թիվ 31 առանձնատան լոգարանում՝ ըստ նախնական տվյալների շմոլ գազի թունավորումով, հայտնաբերվել է 2006թ. ծնված Տիգրան Արթուրի Ղահրամանյանի դիակը՝ առանց արտաքին բռնության հետքերի:
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործով իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: