Search
Close this search box.

Մարիա Զախարովան անբարոյականություն է անվանել այն, ինչ անում են ադրբեջանցիները Արցախի տարածքում

Մենք համարում ենք բացարձակապես անընդունելի և անբարոյական Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիզմի դեմ հերոսաբար պայքարածների հիշատակի անարգման ցանկացած ձև: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Արցախում Հայրենական մեծ պատերազմի հերոսների ու մասնակիցների հուշարձանների նկատմամբ ադրբեջանցիների վանդալիզմի մասին:

«Տեղեկատվությունը ստուգվում է, և եթե այն հաստատվի, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները կձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցներն իրավիճակը շտկելու համար»,-ասե է նա:

Please enter a valid URL