Արցախում մեկնարկել են գարնանացանի աշխատանքները, որի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 95 տոկոսով: Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ այս տարի՝ մինչև մարտին 9-ը կատարվել է ընդհանուր առմամբ 46 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 922,1 հա-ի փոխարեն: Գարնանացանի աշխատանքները սկսվել են Ասկերանի շրջանում, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը թերակատարվել է 81,4 տոկոսով: