ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 994 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: