Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը փաթեթավորել են՝ այն քողարկելու նպատակով: Նշենք, որ վերջերս տեղեկություն տարածվեց, որ ադրեջանցիները պահանջել են ապամոնտաժել Հայաստանի ազգային հերոսի արձանը: Այս մասին հայտնում է «Մեդիապորտը»:
«Ըստ տեղեկությունների, մեծ աղմուկից խուսափելու համար, Արցախի իշխանությունները ադրբեջանցիների հետ պայմանավորվել են քողարկել արձանը, քանի որ ապամոնտաժման խոսակցությունները լուրջ ընդվզում առաջացրեցին հանրության շրջանում:
Նշենք, որ Նժդեհի կիսանդրին այս տարվա հունվարին է տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում»,-գրում է ալիքը: