Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին», եւ պահվում են միայն «ահաբեկիչները եւ դիվերսանտները», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռազմագերիները, որոնք եղել են մեզ մոտ, մենք բոլորին վերադարձրել ենք: Ընդ որում, մենք նրանցից ավելի շուտ ենք վերադարձրել: Այդ մարդիկ (Ադրբեջանի կողմից պահվողները) այդ կատեգորիայի մեջ չեն մտնում, դրանք ահաբեկիչներ եւ դիվերսանտներ են, եւ Հայաստանի կողմից ցանկացած սպեկուլյացիա անտեղի է»,-ասել է Ալիեւն արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Նա կրկին անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ դրանք անվանելով երկրի ներքին գործը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ այդ իրադարձությունները չեն ազդի նոյեմբերի 9-ին ԼՂ հարցով ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման վրա: Ադրբեջանը, նրա խոսքով, կպատասխանի «Հայաստանի կողմից ռեւանշիզմի ցանկացած փորձի»: