Անուն առ անուն
Դավիթ Մարտիրոսյանը (Հակոբյան) ծնվել է 2001 թ փետրվարի 22-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: 2019թ. հուլիսի 9-ին զորակոչվել է բանակ։ Նախ վեցամսյա պատրաստություն է անցել Արմավիրի զորամասում, ապա ծառայությունը շարունակել Արցախում` Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ստացել է սերժանտի կոչում և դարձել տանկային հաշվարկի հրամանատար։ 2020-ի սեպտեմբերի 27-ին` չարաբաստիկ պատերազմը սկսվելուն պես, ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին։ Մարտական հմտության և ճիշտ հաշվարկների շնորհիվ առաջնորդել է իր խմբին, հասցրել դիպուկ տանկային հարվածներ։
Սպարտակ Իշխանի Մարտիրոսյանը (Հակոբյան) ծնվել է 2002 թ. մարտի 16-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: 2020 թ-ին ավարտել է դպրոցը, հուլիսի 9-ին զորակոչվել է բանակ: Իր ցանկությամբ ծառայության է անցել Արցախում (եղբոր հետ նույն զորամասում ծառայելու համար): Այնտեղ էլ նախընտրել է դառնալ հետախույզ։ Չարաբաստիկ պատերազմի օրերին դեռևս նորակոչիկ Սպարտակը աչքի է ընկել իր մարտունակությամբ՝ մասնակցելով հետախուզական գործողությունների:
Դիրքերից իջնելուն պես հանդիպել է եղբորը՝ Դավիթին: Հենց այդտեղ էլ Սպարտակը փորձել է իր մարմնով փրկել Դավիթին ԱԹՍ հարվածից: Ավա՜ղ, երկուսն էլ միասին անմահացել են: Ինչպես կյանքի ,այնպես էլ հավերժի ճամփան եղբայրներն անցան միասին:
Հավերժ հիշատակ
Անի Քոչար