Search
Close this search box.

Իրանն ու Ադրբեջանը կշարունակեն` Արաքս գետի վրա կառուցվող, հիդրոէլեկտրակայանների շինարարության աշխատանքները

Իրանի և Ադրբեջանի կառավարությունները հաստատել են Արաքս գետի վրա կառուցվող «Ղըզ Ղալասի» և «Խուդաֆերին» հիդրոէլեկտրակայանների շինարարության աշխատանքների շարունակումը:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարվել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ:
Իրանական նահանգի և Լեռնային Ղարաբաղի Ջրական (Ջաբրայիլ) շրջանի միջև կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը Իրանի էներգետիկ նախարարության կողմից իրականացվող հիմնական նախագծերից մեկն է:

Please enter a valid URL