Search
Close this search box.

Արցախից պարզաբանում են, թե ինչու է ադրբեջանական կողմը արգելում աճյունների որոնողական աշխատանքը

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

«Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ»,-ասված է այսօր տարածված հաղորդագրության մեջ:

Մենք փորձեցինք Արցախի նախագահի խոսնակից ճշտել, թե ինչ է արվում ադբեջանական կողմից պարզաբանում ստանալու և որոնողական աշխատանքները վերականգնելու համար:

Analitik.am-ի հետ զրույցում Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ քայլեր են ձեռնարկվում որոնողական աշխատանքներն ընթացքավորելու համար:

Հարցին, թե կոնկրետ ինչ է արվում, տիկին Ավանեսյանը զերծ մնաց բացահայտել այն բոլոր քայլերը, որոնք կատարվում են, որպեսզի մեր՝ բոլորիս նպատակն իրականություն դառնա:

Please enter a valid URL