Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հայտնել Արցախում աճուրդի հանված մեքենաների նախկին տերերից, դրանց մակնիշներից ու արժեքներից: Գրառումը ներկայացնում ենք ստորեւ,
«Օրեր առաջ ԱՀ կառավարության որոշմամբ բաց աճուրդի է դրվել բարձր դասի ծառայողական 9 մեքենա, որից 5-ը՝ TOYOTA LC 150, իսկ 4-ը՝ TOYOTA LAND CRUISER 200 մակնիշի: Այդ մեքենաները պատկանում էին ԱՀ նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերին, գլխավոր դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը և մի քանի այլ գերատեսչությունների:
Անկախ գնահատողի կողմից արձանագրված շուկայական արժեքները կիրառվելու են որպես աճուրդի մեկնարկային գին, որոնց հանրագումարը կազմել է մոտ 150 միլիոն դրամ:
Բոլոր ցանկացողները կարող են սահմանված կարգով մասնակցել աճուրդին, որի համար պետք է դիմել պետական լիազոր մարմին՝ նյութում նշված կոնտակտային տվյալներով:
Նախատեսվում է երկրորդ փուլով հիմնարար կերպով բարեփոխել ծառայողական մեքենաների համակարգը»:
Նշենք, որ ԱՀ պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների աճուրդը կանցկացվի մարտի 5-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ կառավարության շենքում, որտեղ մասնակցելու իրավունք կունենան օրենքով նախատեսված կարգով աճուրդի մասնակցի վկայականներ ձեռք բերած անձինք:
Ավելի վաղ պետական մարմինների և ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների աճուրդի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե