Ռուս խաղաղապահները շարունակում են կատարել առաջադրված խնդիրները Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի հսկողություն եւ իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի իրենց մշտական բնակության վայր եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, տրամադրվում է հումանիտար օգնություն բնակչությանը:
Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 19 փախստական: 2020 թվականի նոյեմբերի 4-ից Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել ընդհանուր առմամբ 52 700 մարդ»,-նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ: