Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մատաղիսում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել:
Մահացածը Մահմուդ Բախտիյար օղլուն է` ծնված 1988 թվականին: Նշվում է, որ նախնական տվյալներով` նա գնացել էր այդ տարածք մետաղյա ջարդոններ հավաքելու, որտեղ էլ պայթել է ականի վրա: Նրա մարմինը դեռ գտնվում է ականապատված տարածքում: