2020 թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 1358,3 հա տարածք, ավելի քան 425 կմ ճանապարհներ, 1292 բնակելի շենքեր, ներառյալ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և նասազերծվել են շուրջ 24,3 հազար պայթուցիկ առարկա:
Ինչպես հայտնում է Արցախպրեսը, հաղորդագրությունը տարածվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՌԴ սակրավորներն ավարտել են Մարտունի քաղաքի տարածքների ականազերծման աշխատանքները:
Ականազերծման միջոցով բնակավայրերի ծայրամասերը մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահները օգտագործում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը ականազերծման աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպերը բոլոր եղանակային պայմաններում:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված պոլիգոններում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման գործողությունների համար անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցներով: