Անուն առ անուն
Հովհաննես Մարզպետի Հովհաննիսյան
Ծնվել է 2001թ. մայիսի 17-ին Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում:
Հովհաննեսը պատերազմի առաջին իսկ օրից եղել է կռվի թեժ կետերից մեկում։ Սեփական կյանքը վտանգի ենթարկելով` 60 հոգու փրկել է պայթյունի ժամանակ։ Չնայած իր` ոտքից վիրավոր լինելուն, կիլոմետրերով գրկած տարել է ծանր վիրավորում ստացած ընկերոջը։
Չարաբաստիկ դեպքից մեկ օր առաջ տեսազանգով տուն էր զանգել, ասեց տեսեք ինձ ու խնդրեց տունն ու բակը ցույց տալ: Հավանաբար զգում էր, որ վերջին անգամ է տեսնում…
Ոտքից ու գլխից վիրավորում ստացած լինելով՝ չի լքել մարտի դաշտը (անգամ բուժօգնություն ստանալու համար):
32 օր պայքարելով անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայի տարածքում։
Հավերժ հիշատակ
ԱՆի Քոչար