Search
Close this search box.

Արցախում անհետ կորածների խնդրով 2392 մարդ դիմել է ռուս խաղաղապահներին

Ստեփանակերտում շարունակում է գործել քաղաքացիների ընդունման կետը, որտեղ կազմակերպված է թեժ գիծ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ անհետ կորած մասնակիցների մասին տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:

«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաաղապահների միջոցով Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների, ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համագործակցությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Քաղաքացիների ընդունման կետում օգնության համար ընդհանուր առմամբ դիմել է ավելի քան 2392 մարդ։

Please enter a valid URL