Անուն առ անուն
Գարիկ Էդիկի Արևիկյան
Ծնվել է 1997թ.-ի նոյեմբերի 7-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում։ 8 տարեկանից զբաղվել է տարբեր սպորտաձևերով։ 2015թ․ ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։
2017-2019 թթ․ Ջիու Ջիթսու սպորտաձևում Հայաստանում և միջազգային ասպարեզում բարձր է պահել հայկական դրոշը՝ բազմիցս գրավելով առաջին հորիզոնականը։
2019-ին կարմիր դիպլոմով ավարտել է ինստիտուտը և 2019-ի հուլիսի 3-ից զինվորական ծառայության անցել Մեխակավանում (Ջաբրաիլ)։ Եղել է հրետանավոր, կրտսեր սերժանտ (տիրապետել է նաև մինամիոտ և պեկա զենքերին)։
Պատերազմի օրերին Ջաբրայիլից տեղափոխվել է Հադրութ, Մարտունի։ Մեկ ամիս երեք օր մասնակցել է ծանր մարտերին և անմահացել 2020թ․-ի հոկտեմբերի 30-ին անօդաչուի հարվածից։
Վերջին զանգը մայրիկի հետ եղել է ամսի 29-ին. հերոսի վերջին խոսքերն էին՝ մամ, Մարտունին կարծես դրախտ լինի, ոնց թողնենք ախր․․․
Հավերժ հիշատակ
Անի Քոչար