Արցախի տարածքում բացված ռուս-թուրքական կենտրոնը կրակի դադարեցման ռեժիմին հետևելու համար օգտագործելու է նաև անօդաչուներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Վերահսկողությունն իրագործվելու է նաև այլ աղբյուրներից ստացված ինֆորմացիայի գնահատմամբ:
Նշենք, որ կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարը, Ռուսաստանի Պաշտպանության նախարարի տեղակալն, ինչպես նաև Թուրքիայի Պաշտպանության նախարարի տեղակալը:
Կենտրոնում ծառայելու է 60-ական զինծառայող ամեն կողմից: Նրանք ուղիղ կապի միջոցներ են ունենալու հակամարտող կողմերի ու ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի հետ: