ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Ննգի գյուղի տարածքում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքերի մերձակայքում:
« Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին՝ 911,101,112»,-հայտնում են ԱԻՊԾ-ից: