ԱՀ նախագահի հրամանագրով այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀ ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը նշանակվել է ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Ոստիկանության պետ: Ի դեպ, վերջինս Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի եղբայրն է:
Արտեմ Անատոլիի Հարությունյանի կենսագրությունը
Ծնվել է 1978թ. հուլիսի 4-ին, Ասկերանի շրջանի Պատարա գյուղում: 2008թ. ավարտել է Գրիգոր Նարեկացի համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:
1995-1998թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում։
1999թ.նոյեմբերի 20-ին ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ քննչական մեկուսարանում։
1999թ.դեկտեմբերի 24-ին ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ-ում, ՆԳՆ Շտաբի հերթապահ մասի տեսուչ հերթապահ, այնուհետև ՆԳՆ Շտաբի հերթապահ մասի պետի օգնական-օպերատիվ հերթապահ:
2009թ. նշանակվել է ԼՂՀ ոստիկանության Շտաբի հերթապահ մասի պետ:
2017թ.-ից մինչև 2020թ. հունիսի 11-ը ծառայել է ԱՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ:
Պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով, « Համագործակցության ամրապնդման համար», « Օրենքի պատվար» և « Երկարամյա ծառայության համար» » 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով:
Ամուսնացած է, ունի 4 զավակ։