Search
Close this search box.

Որդին վիրավոր հայտնվել է չեզոք գոտում. մայրը մինչ օրս փնտրում է իր զինվորին

Մայրը՝ Ազգուշ Աթոյանը փնտրում է իր 18-ամյա որդուն՝ Անդրանիկ Աթոյանին: Նա իր ծառայությունն անցկացրել է Հադրութում: Երեք ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվեց:

ArmLife.am-ի հետ զրույցում մայրը պատմեց, որ վերջին անգամ որդու հետ խոսել է նոյմբերի 6-ին. «Ասաց, որ լավ ենք,  թշնամու զորքը գալիս են մեր վրա, ինչքան զենք ունենք՝ օգտագործեցինք»:  Զինվորի մայրը պատմում է, որ որդին իր ամուսնուն ասել է՝ Շուշիում է, բայց թե որ հատվածում՝ գաղտնիք է:

Անդրանիկ Աթոյանի մայրը փորձել է որդու մասին տեղեկություն ստանալ նոյեմբերի 10-ին, զանգահարել է այն հեռախոսահամարին, որից իր հետ կապ է հասատատել որդին. «Ինձ պատասխանեց իր ծառայակից ընկերը, ասաց, որ վիրավոր եմ, ձեր որդին լավ է: Մի ուրիշ համարով էլ կապ եմ հաստատել փոխգնդապետի հետ, նա էլ ասաց, որ ըստ զինվորների կողմից իրեն փոխանցած տեղեկությունների՝ իմ որդին վիրավոր է, մնացել է չեզոք գոտում, Կարմիր խաչի աշխատողները կգան՝ կհանեն»: Սակայն նոյեմբերի 12-ին զինվորի հայրը մեկնել է Արցախ՝ որդու մասին տեղեկություններ ստանալու նպատակով, սակայն ոչինչ չի կարողացել պարզել:

Մորը՝ որդու ծառայակից ընկերները փոխանցել են, որ նոյեմբերի 7-ին Անդրանիկը ոտքից է վիրավորվել. «Նոյեմբերի 7-ին իրենք թուրքերի հետ խոսացել են, թուրքերը ձայն են տվել, թե հայ են, բայց խաբել են»,-նշում է մայրը՝ հույս ունենալով, որ իր որդին նույնպես գերի է, թեև պատկան մարմինները ոչ մի կարգի ստույգ տեղեկություն Անդրանիկի ընտանիքին մինչ օրս չեն հայտնել:

Please enter a valid URL