Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ղարաբաղում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին»: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Ալիևը ստորագրել է ևս մեկ հրամանագիր, այն վերաբերում է «Ղարաբաղի վերածննդի հիմնադրամի» գործունեության ապահովմանը:
Համաձայն այդ հրամանագրի` հիմնադրամին հատկացվում է մեկ միլիոն մանաթ, որը առանձնացվել է պետական բյուջեից: Հաստատվել է Հիմնադրամի կազմն ու կառուցվածքը: