168.am-ի տեղեկություններով՝ պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը, ով զորամասը թողել և փախել էր, ավելին, գործողությունների ժամանակ առաջինը փորձել է «տարհանել» զորամաս բերված սուրճի ապարատները, նշանակվել է 18-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի պետ:
Պատերազմի օրերին Սևակ Աբրահամյանին Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնում փոխարինել է փոխգնդապետ Արմեն Բեժանյանը, որը հետո մարտական գործողությունների ժամանակ զոհվել է: