Search
Close this search box.

ՌԴ ՊՆ նոր հաղորդագրությունը՝ Արցախի մասով

Ռուս խաղաղապահները Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ՝ իրենց տները վերադարձող փախստականների ևս մի շարասյուն են ուղեկցել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է՝ ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 235 փախստական:

Ընդհանուր առմամբ 48 հազար 694 փախստականներ արդեն իսկ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ ՝ իրենց մշտական բնակության վայրեր:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Please enter a valid URL