Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ռուս սակրավորները մեկ օրում Լեռնային Ղարաբաղում մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել 787 պայթուցիկ նյութ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է գրեթե 446,4 հա տարածք, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակարելի շենք, այդ թվում՝ 22 սոցիալապես նշանակալի օբյեկտ, վնասազերծվել է 22 542 պայթուցիկ առարկա:

Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը։

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինափորձարանում, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL