Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը

ՌԴ ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղի ավելի քան 400 հեկտար տարածքում հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 400 հա տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շենք, ներառյալ 22 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից «Ուրան -6» ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և եղանակային վատ պայմաններում: Հայտնաբերված իրերն ու չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարանում, իսկ նրանք, որոնք չեն կարող տարհանվել, ոչնչացվում են տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները պահպանելով։

Please enter a valid URL