Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ համայնքներում:
Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը: