Հայկական կողմը տեղեկություններ ունի, որ ադրբեջանական ԶՈւ տարբեր օղակներում՝ ընդհուպ մինչև ամենաներքին օղակում առկա են ռազմագերիներ: Ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ եթե նրանց հետ ինչ-որ բան կատարվի, պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական պետությունը։
«Պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա գերության մեջ։ Բայց չորս չի այդ թիվը, ավելի մեծ է։ Կարծեմ չորսից ավելի կանայք արդեն իսկ վերադարձել են գերությունից։ Բայց ավելի շատ կանայք կային գերության մեջ՝ մի մասը տեսանյութերով ու վկայություններով հաստատած, մյուս մասն էլ՝ մենք կասկածում ենք, որ գերության մեջ են, այսինքն՝ այդ կանայք անհետ կորած են»,- ասաց Բեգլարյանը:
Նա նաև հավելեց, որ առաջիկայում ոչ թե 60, այլ շատ ավելի գերիներ պետք է վերադառնան Հայաստան, եթե հաշվի առնվի Խծաբերդից տարված 62 ռազմագերիների հարցը։