Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը

ուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետներն ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման աշխատանքներ են իրականացրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում` ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքում շարունակում են ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները: Նախորդ օրվա ընթացքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքներ են իրականացվել Ստեփանակերտում: Մաքրվել է 21.8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման համար տարհանվել է 1334 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Please enter a valid URL