Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում սպասվում են վնասազերծման աշխատանքներ: Կլինեն պայթյուններ: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Այս մասին Ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է․«ԱԻ պետական ծառայության և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնների սակրավորական ջոկատները շարունակում են զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը:
Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում սպասվում են վնասազերծման աշխատանքներ: Կլինեն պայթյուններ: Խնդրում ենք խուճապի չմատնվել:
Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»։