ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ շիրակցիներ, Շիրակի մարզից մեկնած կամավորական ջոկատների հետ կապի մեջ եմ եղել ամեն օր, այս պահին էլ պահպանում եմ կապը։
Այո՛, 3 օր է, ինչ ադրբեջանցի զինվորականներն ակտիվացել են Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում և ստեղծվել էր իրավիճակ, երբ մեր կամավորները գտնվել են մասամբ շրջափակման մեջ, բայց երեկ երեկոյան ռուսական խաղաղապահ զորքերի և այլ տարբեր միջամտությունների արդյունքում իրավիճակը կայունացել է, կամավորներն անվտանգ են, նրանց ոչինչ չի սպառնում։
Խնդրում եմ, մի՛ անհանգստացեք»։