Search
Close this search box.

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի մասին

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի կոնտինգենտն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է իրականացնում եւ հետեւում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,-ասել է նա:

Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել եւս 566 մարդ: Խաղաղապահ օպերացիայի ընթացքում վերադարձել է ընդհանուր առմամբ 39 700 փախստական:

Please enter a valid URL