Search
Close this search box.

Ադրբեջանցիները երկու օր է՝ ինչ փակել են մայրուղուց դեպի գյուղ եկող ճանապարհը. իրավիճակը Հին Շենում

Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

«Ադրբեջանցիները երկու օր է՝ ինչ փակել են մայրուղուց դեպի գյուղ եկող ճանապարհը: Այնուհետև ռուս խաղաղապահները եկել են և դիտակետ են ստեղծել: Այժմ գյուղում ապրող ընտանիքներն անվտանգ են: Մեր տեղեկությամբ՝ ռուս խաղաղապահները նաև բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն»,- մանրամասնել է Հին Շենի գյուղապետը:

Please enter a valid URL