Առաջիկա շաբաթներին Ռուսաստանը կսկսի անձնագրեր տրամադրել Արցախի բնակիչներին: Այս մասին Թվիթերում գրում է կանադացի անկախ լրագրող Նիլ Հաուերը, ով մասնագիտացած է Մերձավորարելյան և Կովկասյան հարցերում ու համագործակցում է այնպիսի խոշոր լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են CNN-ը, Guardian-ը, Al Jazeera-ն:
«ԼՂ կառավարության աղբյուրները հայտնում են, որ առաջիկա մեկ–երկու շաբաթներին Ռուսաստանը կսկսի ՌԴ քաղաքացիություն տալ Ղարաբաղի բնակիչներին: Լուրը վաղուց էր շրջանառվում, սակայն այժմ պաշտոնյաներն են (անանուն) խոսում դրա մասին»,– գրել է նա։