Search
Close this search box.

Ի՞նչ է պատմում նոյեմբերի 7-11-ը Շուշիի տակ գտնվող պատերզամի մասնակիցը

Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած Ղևոնդ Ավետումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուշիի տակ եղել եմ նոյեմբերի 7-11-ը:
Ամսի 7-8-ին մերոնք էին հրետանիով հարվածում Շուշիին, իսկ ամսի 9-ի առավոտյան արդեն նրանք էին հարվածում Շուշիին, հրետակոծությունը եղել է ամբողջ օրը ու ինչով ասես: Մերոնք մաքրում էին Շուշին, իսկ մենք կամավորներով, ոգևորված մոտակա հաղթանակով, որոշել էինք արդեն ամսի 10-ին մտնել Շուշի ու անմասն չմնալ «Շուշին ազատագրված է» հաղթական պահից…

….Եվ հանկարծ գիշերը ժամը 3-ին լսում եմ պայմանագրի մասին ու մի պատկերացրեք, թե ինչեր եմ ասել:
Շուշին մերն էր…
Ի դեպ, չգիտես, թե ոնց ամսի 9-ին օդը բացվում է, և ԱԹՍ-ները նորից գործի են անցնում: Գիշերը լավ հրետակոծում են Ստեփանակերտը ու հատկապես՝ կասետայինով: Եվ ամսի 10-ին ժամը 1-1:30 ընկած հատվածում միանգամից կրակը դադարում է ու այլևս ոչ մի կրակ…ատելի խաղաղություն»:

Please enter a valid URL