Search
Close this search box.

Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածում աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է.
Արցախի տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Միջշրջանային և միջհամայնքային ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և անբավարար տեսանելիություն:
Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով «Վահե Կարապետյան» և «Արցախուղի» ընկերություններն աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վարորդներին խորհուրդ է տրվում պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել արագությունը, պահպանել հեռավորությունը, վազանց չկատարել և զերծ մնալ անդառնալի հետևանքներից»:

Please enter a valid URL