Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բուժաշխատողները լրացուցիչ բժշկական կենտրոններ են տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Օրական ավելի քան 35 հիվանդի օգնություն է ցուցաբերվում, հայտնում է Ռուսաստանի ռազմական վարչությունը: «Առողջական առաջնային բուժօգնություն տրամադրելու համար ռազմական բժիշկները լրացուցիչ բժշկական կենտրոններ են տեղակայել Ստեփանակերտ, Խոջալու բնակավայրերում և Լաչինի միջանցքում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում», — ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ կենտրոններում ընդգրկված են տարբեր մասնագիտական ուղղվածությամբ բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ: Բժշկական կենտրոնները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և հնարավորություն ունեն տեղում հիվանդների հետազոտություն և նախնական ախտորոշում իրականացնել: