Search
Close this search box.

Արցախից նոր հաղորդագրություն են տարածել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուժային կառույցների ղեկավարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ:
Ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու, դիակները հակամարտության տարբեր գոտիներից հանելու հարցերը շարունակում են մնալ մեր հիմնական խնդիրն ու անելիքը:
Այս օրերին մեր բոլոր ջանքները գործադրվում են առավելապես այդ ուղղությամբ:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Please enter a valid URL