Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ռուս խաղաղապահներն ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի հարավային հատվածում: 1 օրում մաքրվել է ավելի քան 1 հա տարածք, 1 կմ ճանապարհ, հայտնաբերվել ու ոչնչացվել է 2876 պայթյունավտանգ առարկա: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ կայքը։

«Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, նետված կամ չաշխատող ռազմամթերքը դուրս են բերվում հատուկ սարքավորված հրաձգարան և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում»,- ասված է հայտարարության մեջ։

 

Please enter a valid URL