Search
Close this search box.

Քաղաքացին պատմում է մանրամասները, թե ինչպես է պայթյունից հետո փրկել Ջալալ Հարությունյանին. Tert.am

Պատերազմի օրերին վիրավորված Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանից վիրավորվելուց հետո փրկել է Մարտունի քաղաքի բնակիչ Ռոբերտ Ասրիբաբայանը:

Tert.am-ի հետ զրույցում Ասրիբաբայանը հայտնեց, որ նախ չեն իմացել, որ խոցված մեքենայի մեջ Ջալալ Հարությունյանն է, օգնելուց հետո իմացել են, որ վիրավորը նա է. «Այդ պահին չենք էլ իմացել, որ Ջալալ Հարությունյանն է մեքենայում, ընկերոջս հետ մոտեցանք, վիրավորներ կային, արագ սկսեցինք օգնություն ցուցաբերել»,-ասաց Մարտունու 63-ամյա բնակիչը:

«Ընկերոջս հետ հեռվից տեսանք, որ մեքենա է վառվում։ Մոտեցանք, «Ուազ» էր»,-ասաց նա՝ նշելով, թե որդուն ու նրա ընկերոջն էլ են օգնության կանչել։

«Նրանք էլ մեքենայով օգնության են հասել։ Օգնել ենք, կրակի միջից հանել 5 վիրավորներին։ Շտապ օգնության մեքենայի հետևից գնացինք, եկավ, վիրավորներին տեղափոխեց հիվանդանոց։ Այդ պահին չենք էլ իմացել, որ Ջալալ Հարությունյանն է մեքենայում, օգնել ենք, հետո իմացել՝ նախարարն է»,-ասաց նա։

Հարցին, թե արդյոք նախկին նախարարի զենքն իր մո՞տ է, Ռոբերտ Ասրիբաբայանն ասաց.« Իմ տանը զրահաբաճկոն ու զենք կա, բայց ես վստահ չեմ, որ դա հենց նախարարին է պատկանում, որովհետև վիրավոր միայն ինքը չէր, իսկ դա վիրավորներից մեկն է»,-ասաց Ասրիբաբայանը, նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանին ազատեց Արցախի պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից՝ տեղեկացնելով, որ վերջինս վիրավորվել է։

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, հայտնի դարձավ, որ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ պետք է շարունակի ամբուլատոր բուժումը։

Please enter a valid URL