ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ֊ի արտգործնախարարները կոչ են արել օտարերկրյա վարձկաններին անհապաղ լքել Լեռնային Ղարաբաղը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել լիովին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածաշրջաններում նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրով, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պարտավորությունները։ Նրանք նաև կոչ են անում բոլոր օտարերկրյա վարձկաններին ամբողջությամբ և անհապաղ լքել տարածաշրջանը, և բոլոր կողմերին՝ նպաստել նրանց հեռացումը հեշտացնելու համար», — ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: