Search
Close this search box.

«Ռուս խաղաղապահներն արդեն իջեցրել են Բերձորի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվող Արցախի դրոշը». Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի խոսքով՝ վարչակազմը 200 հոգանոց ցուցակ է տրամադրել ռուս խաղաղապահներին, որպեսզի Բերձորը սպասարկող (աղբահանություն, ջրամատակարարում, սանէպիդկայան և այլն) անձնակազմին անցաթուղթ տրամադրեն Բերձորում գտնվելու նպատակով։ Իսկ հիմնական բնակչությունը պետք է դուրս գար այսօր՝ մինչև 18։00-ն։

Դավթյանի խոսքով՝ ռուս խաղաղապահներն արդեն իջեցրել են Բերձորի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվող Արցախի դրոշը, իսկ վարչակազմի շենքի վրայի դրոշը դեռ տեղում է»։

Please enter a valid URL