Արցախում անհետ կորած համարվող Երկանյան Սենորի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սեն ջան, կարոտել եմ, այսօր 45֊րդ օրն ա, ինչ ձայնդ չեմ լսել, ամեն օր գիտեիր, որ 7֊ին վեր եմ կենում, զանգում էիր, որ ձայնս լսեիր, ասում էիր` «մամ, որ առավոտ շուտ ձայնդ լսում եմ, օրս լավ ա անցնում», 45 օր ա ինձ չես ասում «իմ աշխարհ», 45 օր ա չես ասում` «մամ շատը գնացել քիչն ա մնացել, շուտով կգամ», 45 օր ա ինձ չես ասում` «մամ դու լավ ե՞ս, հաստա՞տ», 45 օր ա դու չես զանգում ու բարձր ասում` «մաաա ՞մ, ո՞նցա աշխարհի ամենասիրուն ու լավ մաման», 45 օր ա դու չես ասում` «մամ քուրս ո՞նց ա, լավ նայի մինչև գամ», 45 օր ա էլ չես կիսվում հետս քո պլաններով, որ ամեն օր մենք նոր պլաններ էինք կազմում։Սեն ջան, իմ կյանք, իմ օդ ու ջուր, իմ կյանքի իմաստ,երբ քեզ տենց էի ասում, ասում էիր.«մամ տենց մի ասա, բա քույրս», ասում էի՝ քույրդ էլ ա մեջը մտնում։
Կյանքս❤, իմ թանկ❤, իմ օդ ու ջուր❤, չեմ դիմանում առանց քեզ, արի խնդրում եեեմ, առանց քեզ շնչել չեմ ուզում, առանց քեզ աշխարհը դատարկ ա,բալես,առանց քեզ ծիծաղ չկա,առանց քեզ ուրախություն չկա,առանց քեզ արևն էլ է խավարել, առանց քեզ լույսը խավար ա,առանց քեզ ես հողի եմ հավասար։
Իմ հպարտություն, իմ կյանքի իմաստ, արի, շուտ արի։ Ամեն օր զանգում էիր, որ ես չանհանգստանայի, 1 րոպեով էլ անգամ զանգել ես ասել «մամ զանգել եմ ձայն լսեմ,այսօր խառն ենք,կարող ա չկարանամ զանգեմ, ասի՝ զանգեմ չանհանգստանաս», հիմա անհանգիստ չեմ մենակ, հիմա մեռնում եմ տղես՝ քո կարոտից, բա ո՞նց անեմ։ Արի աղաչում եեեեեեմ։