Ադրբեջանում արդեն սկսել են նաև տնտեսական հաշվարկներ կատարել, թե ինչպիսի ներուժ ունի հայկական կողմի զիջած տարածքները:
Մասնավորապես, Yenisabah.az կայքը հաշվարկել է Քարվաճառի տնտեսական ներուժը: Ըստ ադրբեջանցի փորձագետների հաշվարկների՝ Քարվաճառի ոսկու հանքավայրում առկա է ավելի քան 130 տոննա ոսկու պաշար:
«Բացի ոսկու պաշարներից տարածքում կան նաև սնդիկի հանքեր և փայտի մեծ պաշարներ»,-նշվում է կայքում: