Ռուսաստանի ԱԻՆ-ի լրացուցիչ խումբ է ժամանել Լեռնային Ղարաբաղ` տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ղարաբաղում ՌԴ նախարարության հատուկ նշանակության ջոկատի շտաբի ներկայացուցչին:
Գերատեսչությունից հայտնել ե, որ տարածաշրջան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության համախմբված խումբ, որի կազմում կան Նոգինսկի և Տուլայի փրկարարական կենտրոնների և «Լիդեր» կենտրոնի փրկարարներ: