Search
Close this search box.

Հրատապ․ Շուշիի տարածքում գտնվել է 2000-ից ավելի դի. Русская весна

Նոյեմբերի 13-ից մինչ օրս ռուս խաղաղապահները մարդասիրական առաքելություն են իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղում զոհվածների ու անհայտ կորածների որոնման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Русская весна-ն:

Միջոցառումն անցկացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության, հայ և ադրբեջանցի զինծառայողների ուժերի հետ համատեղ: Առաջին շաբաթվա ընթացքում Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել և յուրաքանչյուր կողմին փոխանցվել է ավելի քան 2 հազար դիակ:

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն ամբողջությամբ մաքրվել է վնասված տեխնիկայից, իսկ նոյեմբերի 17-ին բացվել է Լաչինի միջանցքը Երևանից փախստականների՝ Գորիսով դեպի Ստեփանակերտ անվտանգ տեղափոխման համար:

Please enter a valid URL