«2020 թվականի նոյեմբերի 23-ին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խումբը, որը բաղկացած էր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի, Ադրբեջանի զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից, որոնում էր մահացածներին Թարթառի շրջանում»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ՝ հայտնում է tvzvezda.ru-ն:
Արտակարգ իրավիճակի հետևանքով զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի մեկ սպա: Լեռնային Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների նախարարության ևս չորս աշխատակից և ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի սպան ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ:
Ռուս զինծառայողը տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Կյանքին վտանգ չի սպառնում: