Search
Close this search box.

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ռուսաստանի խաղաղապահներն սկսել են մարդասիրական օգնություն ցույց տալ Արցախի բնակչությանը՝ ջուր մատակարարելով Ասկերանի շրջանի բնակավայրեր, որոնց ջրհորները ցամաքել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է սննդի կառավարման սպա Դմիտրի Պաշկինը:

«Խաղաղապահ ուժերը նախատեսված են ոչ միայն հակամարտող կողմերին զսպելու, այլև տեղաբնակներին օգնություն ցույց տալու համար: Ասկերանի շրջանից մեզ են դիմել մաքուր խմելու ջրի բացակայության հարցով: Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք. եկել ենք օգնելու: Սա մեկանգամյա ակցիա չէ: Մենք պարբերաբար օգնելու ենք տեղի բնակիչներին մաքուր խմելու ջուր բերելու հարցում»,-նշել է Պաշկինը:

Please enter a valid URL